Կուբանցի ճանապարհորդը ողնաշարի վնասվածքից հետո լողալով անցել է Սև ծովը և հասել Սոչի


08:56 , 12 օգոստոս, 2013


1in.am-ը գրում է.

Կիրակի օրը Սոչիում ավարտվեց յուրօրինակ՝ 500 կմ-անոց ծովային ճամփորդությունը, որի մասնակիցը հատել է Սև ծովը՝ Թուրքիայի Օրդու նավահանգստից հասնելով մինչև Ռուսաստանի ափերը: 

Լողին մասնակցել է Կուբանի Արմավիր քաղաքի բնակիչ Յուրի Բուրլակը, որը ողնաշարի վնասվածքից հետո դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ, սակայն դա չի խանգարել նրան լողալով հաղթահարել երթուղին: Լաստանավով արմավիրցուն հետևում է մայկոբցի բժիշկ Եվգենի Սուպրունը, հաղորդում է ITAR-TASS-ը:

Բուրլակն ասել է, որ չնայած քամուն ու փոթորկին, մասնակիցները լողն ավարտել են նախատեսվածից 2 շաբաթ շուտ: Օրդուից նրանք դուրս են եկել հունիսի 24-ին և մեկ ամսվա ընթացքում մտադրվել են հաղթահարել ավելի քան 400 կմ: Սակայն եղանակային պայմաններն այնքան էլ բարեհաջող չէին:

«Արդյունքում մենք ավելի շատ ճամփա անցանք՝ ավելի քան 500 կմ: Օրվա ընթացքում ամենաերկարատև լողը 20 կմ էր: Ուժեղ քամու կամ ալիքների դեպքում լողում էի օրական 5-6 կմ»,- ասել է լողորդը:

Սուպրունի խոսքով՝ ճամփորդությունը նաև բժշկական նպատակ էր հետապնդում: «Մենք ապացուցեցինք, որը լողը կարող է մարդուն ոտքի կանգնեցնել ծանր վնասվածքից հետո»: