Կարիճը ուլտրամանուշակագույն լույսի ներքո փոխում է իր գույնը (լուսանկարներ, տեսանյութ)


08:49 , 12 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Կարիճը անհավանականորեն գունափոխվում է ուլտրամանուշակագույն լույսի ներքո: Laos Black Forest Scorpion անունով հայտնի կարիճի այս տեսակը փոխում է գույնը՝ ցերեկային լույսի ներքո երևացող սովորական սև գույնից վերածվելով վառ կապույտի, գրում է Daily Mail-ը:


Գիտնականները չեն կարողանում հստակ բացատրել հոդվածոտանի գիշատչի գունափոխության պատճառը, սակայն առաջարկում են որոշ տարբերակներ:

Կալիֆոռնիայի պետական համալսարանի գիտնականները առաջարկում են մի քանի վարկածներ: Նրանց կարծիքով՝ գունափոխությունը ուլտրամանուշակագույն լույսի ներքո կարող է կարիճի համար պաշտպանիչ գործառույթ կատարել գիշերային լույսերի պայծառության ժամանակ անտեսանելի մնալու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ