Տայվանում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել Է 48-ի


15:40 , 2 ապրիլ, 2021

Armenpress.am-ը գրում է.

Տայվանում երկաթուղային աղետի զոհերի թիվը, վերջին պաշտոնական տվյալներով՝ հասել Է 48-ի: Եվս 118 ուղեւորներ հոսպիտալացվել են, հաղորդել Է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ այս պահին գնացքի դեֆորմացված վավգոններում այլեւս արգելափակված մարդիկ չեն մնացել: Taroko Express գնացքը, որտեղ գտնվել Է 350 ուղեւոր, աղետի Է ենթարկվել ապրիլի 2-ին Տայվանի արեւելքում թունելից դուրս գալիս: Նախնական տվյալներով՝ գնացքը բախվել Է ինժեներական բեռնատար ավտոմեքենային, որը ձեռքի արգելակով կանգնեցված չի եղել եւ ցած Է իջել թեքությունից: Դրա հետեւանքով երկրորդ եւ երրորդ վագոնները դուրս են ընկել ռելսերից, հաջորդները դեֆորմացվել են թունելի պատին ստացած հարվածներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: