08:23 , 12 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Սպորտով ակտիվորեն զբաղվելով է իր արձակուրդը սկսել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Կիրակի նա գոլֆ է խաղացել Մասաչուսեթսի Մարտաս-Վինյարդ կղզու գոլֆի ակումբի դաշտում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Խաղին հետևել են նախագահի աշխատակազմի լրագրողները: Խաղն այդքան էլ հաջող չի սկսվել: Օբամայի երկու հարվածները նպատակակետին չեն հասցրել գնդակը, և միայն երրորդ հարվածից է հաջողվել խոցել թիրախը:
Կիրակի նախագահի հետ գոլֆ են խաղացել նրա օգնականներից մեկը՝ Մարվին Նիկոլասը, Սպիտակ տան ավագ խոհարար Սեմ Կասը և ֆինանսական խորհրդատու Ռոբերտ Վուլֆը:
Օբաման պարբերաբար արձակուրդն անցկացնում է Մարտաս-Վինյարդում, սակայն այս տարի նա առաջին անգամ կանգ է առել «Չիլմար» առողջարանում: Վերջին տարիներին ԱՄՆ նախագահը հանգստանում էր «Բլյու հերոնում»:
Ինչպես սպասվում է՝ նախագահի արձակուրդը կտևի մինչև օգոստոսի 18-ը: Մինչ այդ որևէ հանրային միջոցառում ծրագրված չէ: