Լոնդոնի բնակիչը 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել ավտոբուսի վարորդի վրա թքելու համար


13:06 , 2 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

Լոնդոնի բնակչին դատապարտել են 18 ամսվա ազատազրկման ավտոբուսի վարորդի վրա թքելու համար, հայտնում է Sky News կայքը։

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 13-ին։ 44-ամյա բրիտանացին նստել է ավտոբուս և հրաժարվել վճարել ուղեվարձը և վարորդի դիտողությունից հետո սկսել է ագրեսիվ վարք դրսևորել՝ հանել է դիամակը և թքել վարորդի վրա։

Վարորդին սրահից բաժանող պաշտպանիչ ապակու շնորհիվ վարորդը չի տուժել, սակայն տղամարդու իջնելուց հետո նրա թքից նմուշ է վերցրել և տարել ոստիկանություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: