ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ. ԱՌԱՋԻՆ ՏՈՒՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ


08:09 , 12 օգոստոս, 2013
Armsport.am-ը գրում է.
Հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Հրանտ Մելքումյանը, երեկ՝ օգոստոսի 11-ին, մեկնարկեցին իրենց ելույթները Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում սկսվող Աշխարհի Գավաթի խաղարկությունում:

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը (սպիտակ խաղաքարերով) առաջին տուրում մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Միխայիլ Մարկովի հետ, ում հետ պարտիան 45-րդ քայլում ավարտեց հաղթանակով:

Սերգեյ Մովսեսյանը (սև խաղաքարերով) և Հրանտ Մելքումյանը (սպիտակ խաղաքարերով) մրցում էին նորվեգացի Յոն Լյուդվիգ Համերի և պերուացի Գրանդա Զունիգայի հետ համապատասխանաբար: Երկու գրոյսմայստերներն էլ իրենց մեկնարկային խաղերում գրանցեցին ոչ-ոքի արդյունք:

Մրցաշարը անհաջող մեկնարկեց Վլադիմիր Հակբոյանը (սև խաղաքարերով), ով պարտիայի 48-րդ քայլում պարտվեց վիետնամցի Նգուեն Նգոկին:

 

Հայ գրոսմայստերների գրանցած արդյունքները առաջին տուրից հետո.

Արոնյան -   Մարկով՝ 1:0

Համեր    -    Մովսեսյան՝ ½

Նգոկ  -    Հակոբյան՝ 1:0

Մելքումյան -   Զունիգա՝ ½

 Լևոն Արոնյան-Միխայիլ Մարկոսով, Սերգեյ Մովսեսյան-Յոն Լյուդվիգ Համեր, Հրանտ Մելքումյան-Գրանդա Զունիգա և Վլադիմիր Հակոբյան-Նգուեն Նգոկ պատասխան պարտիանները կանցկացվեն երկուշաբթի օրը` օգոստոսի 12-ին: