Գնացե՛ք և ընտրեք կապիտուլյանտին, ուրանալով մեր նահատակված Տղերքին, և կտեսնեք, թե ինչի դա կբերի․ Արտաշես Ասատրյան


02:12 , 2 ապրիլ, 2021
Հունիսին գնացեք և ընտրեք կապիտուլյանտին, եթե ցանկանում եք Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունենալ, եթե ցանկանում եք Ցեղասպանության թեման ջրվի, եթե ցանկանում եք բաց սահմաններ ունենալ Թուրքիայի հետ, եթե ցանկանում ռուսական ներկայությունը տարածաշրջանում չեզոքացնել, եթե ցանկանում եք տարիների, ինչու նաև ամիսների հարց դարձնել ՀՀ֊ի ուղիղ գոյատևման թեման` հաշվի առնելով ռուսական ռազմական ներկայության բացակայությունը։ Գնացեք և ընտրեք, եթե ցանկանում եք Ամուլսարի հարցը լուծվի` ի շահ օտարի, եթե ցանկանում եք թուրքի հաշվին հարստանալ` ուրանալով մեր նահատակված Տղերքին, գնացեք և ընտրեք, քանզի դա են Ձեզ տալու սրանք։ Բայց լավ իմացեք, մենք էդ ամենի տակ չենք ստորագրելու։ Հա՛, ես այս Արցախյան պատերազմում իմ ուղիղ մասնակցությունը չեմ ունեցել` հաշվի առնելով որոշ օբյեկտիվ (սուբյեկտիվ) հանգամանքներ, բայց ներսի բոյերում ես հրապարակավ ասում եմ`
ԵՍ ԻՆՁ ԿԶՈՀԵՄ, ԲԱՅՑ ՉԵՄ ՈՒՐԱՆԱ ՏՂԵՐՔԻ ԱՐՅՈՒՆԸ։ ԲԱՐԻ ԳԻՇԵՐ։
Հ.Գ. Սրանք ընդամենը կանխատեսումներ չեն, սրան է տանում ամենը։ Կասկածո՞ւմ եք, դե ուրեմն սպասեք, սպասեք և կտեսնեք, բայց ի դժբախտություն Ձեզ, չի՛ ստացվելու, չի լինելու, քանզի կապիտուլյանտը մեկ բանի պետք է սպասի` Աստծո Դատաստանին...