17:54 , 11 օգոստոս, 2013
Football35.am-ը գրում է.
45՛ – Վերջ առաջին կեսին: 1-0 հաշվով առջևում ենք: Այսպես պահել:
45՛ – Մրցավարը ավելացնում է մեկ րոպե: Հակոբյանը դաշտի կենտրոնում վնասվածք է ստացել: Մեր բժիկները նրան օգնություն են ցույց տալիս: Առանց բժիշկների օգնության Հակոբյանը դուրս է գալիս խաղադաշտի տարածքից:
44՛ – Կարեն Մուրադյանը զգուշացվում է Բեյսիբեկովի նկատմամբ խախտման համար: Խաղարկումից հետ Բեգալինի հարմածը շեղ էր:
42՛ – Խաղակեսի վերջնամասում տանտերերը մի քիչ հանգստացան: Նորից երկկողմանի գրոհներ են: Գագիկ Պողոսյանի հարվածը բարձր էր:
34 – Վերջին րոպեներին մերոնք դժվարությամբ են դուրս գալիս մեր կիսադաշտից: Հարվածներն ու անկյունայինները հետևում են միմյանց:
26՛ – Մուրադյանը խախտում է կանոնները: Հետևում է Կալինինի հարվածը՝ շեղ է:
22՛ – Տանտերերը ուժեղացնում են ճնշումը: Դաշտի կենտրոնում մերոնք սկսում են զիջել:
20՛ – Երկու վտանգավոր պահ Բեգլարյանի դարպասին: Երկու դեպքում է Արսենը վստահ է գործում:
17′ – Գագիկ Պողոսյանը կարող էր դառնալ դուբլի հեղինակ: Նրա հարվածը հետ է մղում Պոկատիլովը:
16՛ – Ուլշինը խաղից դուրս վիճակում է:
13՛ – Հերթական անկյունայինի իրավունքն է վաստակում Հայաստանի հավաքականը: Գնդակի մոտ կրկին Պապիկյանն է: Այս անգամ ոչ այդքան լավ խաղարկում:
12′ – Մալաքյանի հարվածը շեղ էր:
10՛ – Ղազախները վտանգավոր գոտում ստացել են տուգանայինի իրավունք: Իսլամխանի հարվածը հետ է մղում պատը, իսկ վրա հասած Ուլշինի հարվածը բարձր էր:
9՛ – Աղվան Պապիկյանը հարվածում է 22-25 մետրից՝ շեղ է:
9′ – Ղազախ ֆուտբոլիստը մտնում է մեր տուգանային, Հարոյանը սառնասրտորեն չեզոքացնում է գրոհը:
8՛ – Ադամյանը աջ եզրից ներխուժում է տուգանային հրապարակ, փոխանցում հետ, Վասպուրակ Մինասյանի 17 մետրից հարվածը բարձր էր և շեղ:
6՛ – Մերոնք հանգիստ վերահսկում են խաղի ընթացքը:
4՛ – ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: Աղվան Պապիկյանը իրացնում է անկյունայինը, Գագիկ Պողոսյանը գլխով բացում է խաղի հաշիվը:
3՛ – Գագիկ Պողոսյանը հարվածում է 18 մետրից: Անկյունային:
1՛ – Տանտերերը փորձում են պրեսսինգի դիմել մեր կիսադաշտից:
1՛ – Խաղը սկսվեց: Մեզ այսօր միայն հաղթանակ է պետք…
0՛ – Հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:
0′ – Մերոնք խաղում են կարմիր մարզաշապիկով, տանտերերը՝ կապույտ: Հայաստանի հավաքականի ավագը Կարեն Մուրադյանն է:
0՛ – Թիմերը դուրս են գալիս խաղադաշտ:
0՛ – Մարզադաշտում մաքսիսում 1000 հանդիսական է: