Զոհված զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել, այսօր աշխատանքներն իրականացվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում


12:56 , 31 մարտ, 2021

Պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել:

ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում:

Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն: