Ինչ-ինչ հրահանգի ենթարկվելով ռազմատենչ բազեներից, սրանք հանկարծ խաղաղության աղավնու են վերածվել, բայց քանի որ գաղափարն իրենցը չի, խորթ է ու չմարսված՝ մատուցել չեն կարողանում


12:13 , 31 մարտ, 2021
Տուր տգետին աշխարհի ամենալավ գաղափարը՝ նա այն կդարձնի գարշելի ու անընդունելի։ Դրա վառ օրինակը երկխոսության, տարածաշրջանային համագործակցության, հաշտության մասին «Իմ քայլի» ներկայացուցիչների ելույթներն են։ Ինչ-ինչ հրահանգի ենթարկվելով ռազմատենչ բազեներից սրանք հանկարծ խաղաղության աղավնու են վերածվել։ Բայց քանի որ գաղափարն իրենցը չի, խորթ է ու չմարսված՝ մատուցել չեն կարողանում։ Փաշինյանը այն իջեցնում է շրիշակի մակարդակի, իսկ նրան երկրորդող նրա զինվորիկ-պատգամավորներն՝ էլ ավելի ցած։ Արդյունքում մերժելի մի բան է ստացվում։