Հարցն այն է, որ այս մարդը ճիշտ է․ Քարվաճառը իրենցը չէր, մերն էր և գողացան․ Արմեն Գրիգորյան


09:46 , 31 մարտ, 2021
«Քարվաճառը մերը չէր․ Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել․ իմքայլական Հովիկ Աղազարյան»
Դուխով ասող շատ կա, բայց հարցը այն է, որ այս մարդը ճիշտ է, Քարվաճառը իրենցը չէր, մերն էր և գողացան։ Գողացան Հադրութը, Շուշին, Ջրականն ու մյուս բնակավայրերը։
Եթե հիմա մեկը գա ինձ ասի, թե բա այս թղթի տակ ստորագրի, քեզ կտամ մեկ միլիարդ և հենց ստորագրես Ռուանդայի կեսը կանցնի Ուգանդային, ապա հնարավոր է, որ ստորագրեմ։ Գիտե՞ք ինչու, քանի որ Ռուանդան իմը չի։ Ինչպես Արցախը այս իշխանություններինը չէր։