Նուրբ խնդիր՝ փորկապություն


15:59 , 11 օգոստոս, 2013

Նուրբ խնդիր՝ փորկապություն

Doctors.am-ը գրում է.

Փորկապության դեպքում պետք է զգոն լինել, հատկապես, եթե մարդը նիհարում է, գունատ է, հեմոգլոբինի մակարդակը ցածր է: Անմիջապես պետք է դիմել բժշկի և ուլտրաձայնային հետազոտություն կատարել, քանի որ սա կարող է քաղցկեղի նշան լինել: Հաճախ մարդիկ անհարմար են զգում այս թեմայով բժշկի դիմել և փորձում են ինքնուրույն լուծել խնդիրը. հաճախ՝ ապարդյուն: 
Իրականում, փորկապությունը կարևոր խնդիր է և շատերի մոտ է հանդիպում: Այն կարելի է հաղթահարել՝ պատճառները հայտնաբերելու և ճիշտ ախտորոշելու դեպքում: 
Փորկապությունը կղանքի տեղաշարժման խանգարումն է բարակ, այնուհետ նաև հաստ աղիով: Ընդ որում,բարակ աղիով սննունդը բավականին արագ է անցնում: Հաստ աղիում տեղաշարժը երկարատև է և դանդաղ: Այստեղ ընթացող պրոցեսները խառնող բնույթի են և նպաստում են հեղուկի ներծծմանը: Հենց այստեղ է սննդից անջատվում ողջ հեղուկը: 
Բարձր դասի ալյուրից պատրաստված հացը նպաստում է փորկապության առաջացմանը: Այս տեսակի հացը և առհասարակ սննդամթերքը, որը հեշտ է ներծծվում, առաջացնում է փոքր քանակությամբ սննդային խյուս, և աղիները գործնականորեն դատարկ են մնում:Կոշտ սննդաթելերը կարգավորում են աղիների աշխատանքը: 
Կանոնավոր կղազատման համար անհրաժեշտ է հետևել այս պարզ կանոններին՝ 
-օգտագործել բավարար քանակի չռաֆինացված նյութեր, բուսական բջջանյութ (մրգեր, բանջարեղեն), 
-օգտագործել բավարար քանակությամբ հեղուկ՝ օրական 1,5 լիտրից ոչ պակաս:
Փաստորեն ջուրը հիմնական դեր ունի փորկապության վերացման գործում: