Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ․ քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին առնչվող հարցեր


18:02 , 30 մարտ, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր: