Փաշինյանի «Հայկական Ժամանակի» հրապարակումը՝ ներազգային թշնամանք հարուցող վերնագրով


16:56 , 30 մարտ, 2021

Antifake.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակը» իրեն բնորոշ ոճով շարունակում է հասարակությանը պառակտող հրապարակումներ անել:

Մասնավորապես, մարտի 30-ին իշխանական ընտանիքին պատկանող լրատվական կայքում հրապարակվել է «Ստեփանակերտում հայաստանցիների ու արցախցիների վիճաբանությունն ավարտվել է 2 անձի դանակահարությամբ» վերնագրով հոդված:

Համացանցում բարձրացված աղմուկից հետո հոդվածի վերնագրից հանվել է «հայաստանցիներին ու արցախցիներին» վերաբերվող մասը:

Հիշեցնենք, որ հասարակությանը մշտապես հայաստանցիների ու արցախցիների բաժանելը այս լրատվականի ու իր հիմնադիրների քարոզչական թեզերից մեկն է, որով նրանք տարիներ շարունակ կերակրել են հայ հասարակությանը: Փաստացի, այսքան արհավիրքներից հետո անգամ Փաշինյան ամուսիններին չի հագեցրել ազգին պառակտելու ծարավը:

Հիշեցնենք, որ կայքի գլխավոր խմբագիրը ներկայումս հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբոյանը։