Առողջապահության նախարարության արձագանքը՝ Վահան Հովհաննիսյանի գրառմանը


15:38 , 30 մարտ, 2021

Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Վահան Հովհաննիսյանի գրառմանը, թե առողջապահության նախարարությունը սխալ «հասցեով» քովիդ դրական թեստերի պատասխան է տրամադրել օգտատիրոջը, ինչն էլ դառնում է վարակի թվերի ձևափոխման պատճառ, պաշտոնապես տեղեկացնում ենք` 

Ձեր սքրինշոթում  նշված հեռախոսահամարը չի պատկանում մեր համակարգին: Մեր կողմից ուղարկված հաղորդագրություններում, որպես հաղորդագրության ուղարկող նշվում է` ՀՀ ԱՆ-ն։ Այս պարագայում, համաձայն սքրինշոթի, նշված է այլ հեռախոսահամար: 

Գուցե ինչ-որ մեկը կատակել է. նաև խորհուրդ ենք տալիս առանց հիմքերի չզրպարտել պետական գերատեսչությանը։ 

Հարգելի՛ Վահան, տեղեկացնենք նաև, որ քովիդ դրական թեստի պատասխանի առկայության դեպքում հաղորդագրությունն ուղարկվում է ավտոմատ կերպով` Արմեդ համակարգից՝ նմուշառման ժամանակ տրամադրված հեռախոսահամարին։

ՀՀ առողջապահության նախարարություն