Առողջապահության նախարարությունից հաղորդագրություն եմ ստացել, որ իմ կովիդ թեստի արդյունքը դրական է. ամեն ինչ իդեալական կլիներ, եթե չլիներ այն հանգամանքը, որ ես թեստ չեմ հանձնել․ Վահան Հովհաննիսյան


12:58 , 30 մարտ, 2021

Այսօր Առողջապահության նախարարությունից հաղորդագրություն եմ ստացել, որ իմ կովիդ թեստի արդյունքը դրական է։ Ամեն ինչ իդեալական կլիներ, եթե չլիներ այն հանգամանքը, որ ես թեստ չեմ հանձնել։ Հետո ասում եք, ինչպես է իշխանությունը ձևափոխում վարակի թվերը։ Սպասում եմ պաշտոնական պատասխանի։