Մուշում ձյան շերտի բարձրությունը հասել է 6 մետրի


23:17 , 29 մարտ, 2021

Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող հարավ-արևելյան Մուշ նահանգում ձնաշերտի բարձրությունը հասել է 6 մետրի։ Մի քանի օր էր ձյան առատ տեղումները չէին դադարում։ Արդեն խզվել է կապը 151 գյուղական բնակավայրերի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

 

Ճանապարհային հաղորդակցությունը Մուշ քաղաքում և հարակից բնակավայրերում վերականգնելու ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։