22:45 , 29 մարտ, 2021ՆԱՍԱ-ն հայտնում է, որ մեր մոլորակն ապահով կլինի մոտակա առնվազն 100 տարվա ընթացքում, քանի որ չափազանց վտանգավոր համարվող աստերոիդը դեռևս մեզ չի մոտենում։
2004 թ. ՆԱՍԱ-ն Ապոֆիսը համարել է Երկրի համար ամենավտանգավոր աստերոիդներից մեկը։ Մասնագետները վաղուց կանխատեսում էին, որ աստերոիդը կարող է մեզ մոտենալ 2029 կամ 2036 թվականներին, սակայն կանխատեսումները հերքվեցին։ Այնուհետև վտանգ առաջացավ, որ դա կարող է տեղի ունենալ 2068 թ., սակայն նման վտանգի առկայությունը ևս հերքվեց։
«2068 թ. ակնկալվող վտանգն այլև իրատեսական չէ, և մեր հաշվարկները որևէ վտանգ ցույց չեն տալիս առնվազն առաջիկա 100 տարվա կապակցությամբ»,- հայտարարել է ՆԱՍԱ-ի մերձերկրյա մարմինների ուսումնասիրությամբ զբաղվող գիտնական Դավիդ Ֆարնոկիան։
Ապոֆիս աստերոիդն անվանվել է եգիպտական հնագույն քաոսի և խավարի աստծու անունով։ Դրա երկարությունը գնահատվում է 340 մ։