Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Ասկերանի շրջանի ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ


09:58 , 29 մարտ, 2021

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորականների կամ պահեստազորայինների աճյունների որոնման աշխատանքները՝ փրկարարական մեկ ջոկատով, այսօր շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Նշենք, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մինչ այժմ հայտնաբերվել է 1523 աճյուն: