Մանկատան երեխայի տերը ո՞վ է


11:04 , 11 օգոստոս, 2013

Բացատրեք,հասկանամ:Մանկատան երեխային վաճառելու պահին բռնել են մի քանի մարդու:Փողը ծոցում մի կին,երեխայի մորը,ու էլի մի քանի հոգու:Դրանց մեջ էր նաև մանկատան տնօրենը:Մենակ մի օր թերթերում երևաց մանկատան տնօրենի անունը:Հետո տնօրենը հայտարարեց,որ իրեն կանչել են բաժին որպես վկա:Ու էլ ոչ մի տեղ չգրվեց իր մասին ոչ մի բան:
Ինչ է նշանակում վկա` էս պարագայում?
Երեխա են վաճառում ու տնօրենը վկա է???
Առք ու վաճառքի վկան է եղել??
Ես էդ տնօրենի դեմ ոչինչ չունեմ անձնական:Ոնց ասում են` երեխաներից հեռու թող ապրի,թեկուզ դրախտում:
Ուղղակի հասկանալ ու մարսել եմ ցանկանում էս ամենը,որպես էս երկրի քաղաքացի: