Կենտրոնի դատարանը կալանավորեց որակազրկված գլխավոր և եզրային մրցավարներին


00:49 , 11 օգոստոս, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էին բերվել Երևան քաղաքի բնակիչ Անդրանիկ Արսենյանը և Արտաշատ քաղաքի բնակիչ Հովհաննես Ավագյանը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի նշված անձանց նկատմամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց քննիչի միջնորդությունը, և նշված անձինք տեղափոխվեցին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ