Ռիհաննան դժգոհել է ծանր մանկությունից


00:31 , 11 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Ռոբին Ռիհաննա Ֆենտին ծնվել է Բարնադոս կղզում՝ շատ համեստ ապրելակերպ վարող ընտանիքում: Նրա մայրը՝ Մոնիկան, հաշվապահ էր, հայրը՝ Ռոնալդը, հագուստի գործարանում ապրանքի պահեստի տեսուչ, նշում է 7days-ը:

Ընտանիքն ապրում էր Բրիջթաուն թաղամասում՝ 3 սենյականոց բնակարանում: Երեխաների՝ մեկ աղջնակի և 2 եղբայրների համար զբաղվելու միակ տարբերակը շուրջօրյա երաժշտական ալիքներ լսելն էր: Հենց այդ ժամանակ էլ Ռիհաննան ցանկանում է աստղ դառնալ:

Արդեն 7 տարեկանում նա իր ընտանիքի անդամներին և հյուրերին զարմացնում է հզոր ձայնով:

8 տարեկանում Ռիհաննան սարսափելի գլխացավեր է ունենում: Մինչ մայրը նրան տանում էր բժշկական հետազոտությունների, հայրն ազատվում է աշխատանքից: Երբ Ռիհաննան 14 տարեկան էր, հայրը հեռանում է տնից:

Դրանից հետո նա շատ վատ է սովորել դպրոցում: Նա արդեն մտածել է տեղի բարերից մեկում երգչուհի աշխատելու մասին: Սակայն ճակատագիրն այլ բան էր նախատեսել: