Freedom House-ը կոչ է արել Հայաստանի իշխանություններին չեղարկել վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման օրենքը


14:50 , 27 մարտ, 2021
«Քաղաքացիական հասարակությունն արդարացիորեն քննադատել է օրենքն այն հիմքով, որ այն կարելի է չարաշահել՝ քաղաքական գործիչներին և այլ ազդեցիկ հասարակական գործիչներին քննադատելու համար չափազանց մեծ տուգանքներ գանձելով և անկախ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելով: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին չեղարկել օրենքը»,-նշված է հայտարարությունում։

Օրենքի հեղինակը Ալեն Սիմոնյանն է, որի նախաձեռնությամբ տուգանքի չափը եռապատկվել է։ Նշենք, որ խոսքի ազատության հարցերով զբաղվող ՀԿ-ները «խայտառակություն են» որակել օրենքը, Հայաստանի Ժուռնալիստների միությունն էլ դիմել է Արմեն Սարգսյանին՝ պահանջելով չստորագրել խոսքի ազատությանը սպառնացող օրենքը, որը իշխանությունը մահակ է դարձնելու «անցանկալի» ԶԼՄ-ներին լռեցնելու համար։