21:00 , 27 մարտ, 2021Լուսնի վրա հայտնաբերվել են սառցադաշտեր, և դա հիանալի նորություն է։ Քանի որ արբանյակի վրա կա ջուր, հետևաբար հնարավոր է ստեղծել նաև կյանք։ Լուսնի վրա մոտակա առաքելությունը՝ «Արտեմիդան», նախատեսվում է իրականացնել արդեն 2021 թ.՝ գաղութացնելով արբանյակը։ Առաքելության մշակմանը մասնակցում են տարբեր պետությունների գիտնականներ։ Ֆրանսիացի գիտնականներն առաջարկել են ձկներ բուծել և ֆերմաներ հիմնել Լուսնի վրա։
Ձկների էմբրիոններն ավելի դիմացկուն են, քան ակնկալվում էր, և ավելի քան հավանական է, որ դրանք հնարավոր կլինի տեղափոխել Երկրի արբանյակ, որտեղէլ դրանցից կաճեցվեն հասուն առանձնյակներ։ Գիտնականները փորձ են կատարել և ձկների էմբրիոնները տեղավորել հատուկ ստեղծված այնպիսի պայմաններում, որոնք առավելագույնս մոտ են Լուսնի վրա գոյություն ունեցող պայմաններին։

Արդյունքները գերազանցեցին սպասելիքները. գրեթե բոլոր ձկնկիթները ողջ մնացին և սերունդ տվեցին։ Ինչպես և Երկրի վրա՝ ողջ չեն մնում բոլոր ձկնկիթները, բայց գոյա(ևում են դրանց մեծ մասը։ Ստացվում է՝ Լուսնի վրա ձկնային ֆերմա հիմնելն իրատեսական գաղափար է։

Տեսականորեն Լուսնի և Մարսի վրա կարելի է հիմնել այգիներ և ձկնային ֆերմաներ։ Վերջինի համար հարկավոր է ընտրել այնպիսի ձկնատեսակներ, որոնք թթվածնի կարիք աիչ ունեն և ռադիացիայի նկատմամբ առավել դիմացկուն են։ Սակայն կենդանի ձկանը Տիեզերք ուղարկել հնարավոր չէ, այդ իսկ պատճառով նախատեսվում է հենց էմբրիոններին ուղարկել։
Առաքելության հաջորդ փուլն էմբրիոններն ուղարկելու համա անհրաժեշտ տեխնիկայով զինվելն է, ինչպես նաև ֆերման նախագծելը։ Սա թույլ կտա մարդկանց սեփական մոլորակից դուրս սնունդ ստեղծել։