«ԱԱԾ-ն իր այդ երդմանը հակառակ որոշում կայացրեց». Մակինյանը՝ Վարդապետյանի եւ քննիչի վերաբերյալ քրգործ չհարուցելու մասին


22:12 , 26 մարտ, 2021

News.am-ը գրում է․

Ցավում եմ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հավատարիմ չմնաց իր երդմանը։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նշենք՝ քիչ առաջ NEWS.am-ը ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի եւ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին փաստաբան Ամրամ Մակինյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ