«Yere1» նախագծից Մարիամ Մելիքյանը` Սև ծովում հանգստի, օդապարիկի և հեռուստադիտողների կարծիքների մասին


22:41 , 10 օգոստոս, 2013

«Yere1» նախագծում Շահեն Վիպոյանի քարտուղարուհու դերակատարուհի, մոդել,  Մարիամ Մելիքյանն այս օրերին հանգստանում է Սև ծովում:

«Հիմնականում հանգիստս անցկացնում եմ ընտանիքիս կամ ընկերներիս հետ: Ես ակտիվ հանգստի սիրահար եմ »,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Մարիամը

Այս տարվա հանգիստն ամբողջովին ինքն է կազմակերպել, անգամ ֆինանսապես  աջակցել է ընտանիքին:

«Այս տարի օդապարկով եմ թռչել: Միշտ շատ էի ցանկանում, բայց վախենում էի, իսկ այս անգամ փաստորեն համարձակ գտնվեցի»:

 Թվում էր` ամեն ինչ կարգին  է,  բայց.«Առանց ինձ զգուշացնելու օդապարիկը իջեցրեցին ծովի մեջ: Ես խուճապի մատնվեցի` չհասկանալով ինչ տեղի ունեցավ: Իսկ հետո հասկացա, որ այդպես էլ պետք է լիներ: Երբ արդեն ջրի մեջ էի, մոտոռանավակը ինձ հասցրեց ափ»:

Այս դեպքից հետո Մարիամը նշեց.«Քանի որ  ես շատ ակտիվ, ուրախ մարդ եմ, արկածներն էլ անպակաս են ինձնից»:  Չնայած դերասանուհու հետ միշտ արկածներ են լինում` բայց արձակուրդային սիրավեպեր չեն գրանցվում:

Մարիամի հանգիստն այսքանով չի սահամանափակվելու, աշխատանքի բերումով ամսի 15-ին մեկնում է Դուբայ, որտեղ էլ մի քանի օր կհանգստանա:

Շարունակությունը՝ այստեղ