Բարձր դատարանի բոլոր դատավորները հավատարիմ մնացին իրենց կոչմանը, այս խայտառակ ֆարսն ավարտվեց․ Արփինե Հովհաննիսյան


21:13 , 26 մարտ, 2021
Սրտատրոփ սպասում եմ «վարչապետի» աշխատակազմի «իրավաբանների» և «մեծն սահմանադրագետ» վահագն հովակիմյանի հուզառատ, արտասվագոչ, սրտառուչ ու հույժ «մասնագիտական» մեկնաբանություններին:
Ամեն դեպքում հիշեցնեմ, որ մեկնաբանելու բան չկա, մեղադրանքը անհիմն է ու քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:
Արձանագրենք` Բարձր դատարանի բոլոր դատավորները հավատարիմ մնացին իրենց կոչմանը` Արման Դիլանյան, Հրայր Թովմասյան, Արևիկ Պետրոսյան, Աշոտ Խաչատրյան, Երվանդ Խունդկարյան, Արայիկ Թունյան, Էդգար Շաթիրյան ու Արթուր Վաղարշյան: Այս խայտառակ ֆարսը ավարտվեց: Ինչեր ասես արեց այդ էակը, որ այս գործի համար ՍԴ դարձնի ձեռնասուն, բայց ավաղ.....
Հ.Գ. սորոսական ինֆանտիլների չառաջարկել։