Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մտահոգված է իրավիճակով և առաջարկում է իրավիճակին համապատասխան լուծումներ. Վազգեն Մանուկյան


21:18 , 26 մարտ, 2021

Ես կարծում եմ՝ ՀՀ առաջին նախագահի արած հայտարարությունը կարելի է քննարկել, նա առաջարկել է նորմալ տարբերակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը:

«Ինչ վերաբերում է այդ հայտարարությունն անելու դրդապատճառին, ես դա չեմ մեկնաբանում և չեմ ասի՝ մենք հիմա մրցում ենք իրար հետ, այլ այս պահին ես կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս շատ մտահոգված է ստեղծված իրավիճակով և փնտրում է լուծումներ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա նաև մեկնաբանեց այն, որ Հայաստանի և Արցախի նախագահները հանդիպել են միմյանց հետ:

«Բոլոր նախագահները միմյանց հետ կռված են, բոլորը միմյանց հետ հակասություններ ունեն, բայց հիմա Հայաստանում այնպիսի արհավիրք է, որ բոլոր նախագահները պետք է կարողանան իրար հետ լեզու գտնել և դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- նշեց նա: