ԱԱԾ-ն մերժեց Աննա Վարդապետյանի եւ ՀԿԳ քննիչի վերաբերյալ հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել


20:25 , 26 մարտ, 2021

News.am-ը գրում է․

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի եւ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին փաստաբան Ամրամ Մակինյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել։ Այս մասին այսօր՝ մարտի 26ին, NEWS.am-ը տեղեկացավ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ը հրապարակել էր տեսանյութ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, եւ ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ