18:22 , 26 մարտ, 2021ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքը:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: