Հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահները, քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակը


14:54 , 26 մարտ, 2021
Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ, որի ընթացքում քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։