Ամենայուրահատուկ մետրոյի կայարանները. դրանք ավեստի գործերի են նման


21:00 , 26 մարտ, 2021

Մետրոն պարզապես երթևեկության միջոց չէ։ Շատ երկրներում այն արվեստի իրական գործ է համարվում։ Ահա թե որոնք են աշխարհում մետրոյի ամենագեղեցիկ և յուրօրինակ կայարանները։

Բոլորին է հայտնի, որ Մոսկովյան մետրոն և դրա առանձին կայարաններ ամեն ամեիս գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների։ Հատկապես հայտնի են «Կոմսոմոլսկայա», «Կիևսկայա» և «Հեղափոխության հրապարակ» կայարանները։

Սակայն մոսկովյան մետրոպոլիտենին հայտնիությամբ գերազանցում է, օրինակ, ստոկհոլմյանը։ Ստոկհոլմի մետրոյի կայարաններում պարբերաբար անց են կացվում ցուցադրություններ և փառատոններ։ Հենց այդ պատճառով էլ այն անվանում են աշխարհի ամենաերկար արվեստի ցուցասրահտ։ 140 նկարիչ օգնել է Ստոկհոլմի մետրոն 1950 թ. զարդարելուն։ Յուրաքանչյուր կայարան ունի իր յուրահատուկ ոճը, թեմատիկան։

Օրինակ՝ «Տենստա» կայարանը զարդարված է կյանքին վերաբերող կտավներով։

Իսկ ահա «Հալոնբերգեն» կայարանում կհանդիպեք երեխաների կողմից արված նկարների։

«Սոլնա-սենտրումը» ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ բնությունից տարածքներ նվաճել։ Այն կարմիր և կանաչ գույներն ունի։ Ֆրանկֆուրտ-նա-Մայնում յուրահատուկ կայարան կա, որի ճարտարապետությունը գրավում է ներսից։

Սա գնացք է, որն անցնում է գետնի տակ՝ հրաշալիորեն արտացոլելով մետրոյի էությունը։ Կայարանը կառուցել է ճարտարապետ Զբիգնև Պիտեր Պինինսկին, ում ոգեշնչել են նկարիչ Ռենե Մագրիտի կտավները։

Նեապոլում գոյություն ունի «Տոլեդո» անունով մետրոյի կայարան, որն արտացոլում է ծովի կողքին գտնվող քաղաքի էությունը։ Խճանկարային սալիկների բոլոր երանգները կապույտ գույնն ունեն, և դրանք օգնում են զգալ ինչպես ծովում։

Մոնրեալում է գտնվում «Շամ-դե-Մարս» կայարանը, որը զարդարում են Մարսել Ֆերոնի հսկայական վիտրաժները։ Կյաարանը հիմնվել է 1966 թ.։

Թայվանում կա մետրոյի կայարան, որի առաստաղը հսկայական գմբեթի տեսք ունի։ Գմբեթին արված վիտրաժը ներկայացնում է բնության չորս տարրերը և դրանց դեը մարդու կյանքում։ Նկարիչ Նարցիս Կվոլյատան է պատկերների հեղինակը։