19:24 , 10 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Աֆրիկյան ալբինոս ոզնիներին, որոնք ծնվել են Քեմբրիջի արքայազնի հետ միևնույն օրը, տեղավորել են հատուկ նրանց համար կառուցված դղյակում: Ոզնիների բնակարանամուտը տեղի է ունեցել Մոսկվայի «Ապրում էին տատիկի մոտ» գազանանոցում ժամը 13:00-ին, հաղորդում է Lenta.ru-ն:
3 ոզնիների համար, որոնք անվանակոչվել են նորածին արքայազնի պատվին, ատաղձագործ վարպետը փայտե փոքրիկ պալատ է կառուցել: Դեպի այդ հաստատություն է տանում կարմիր գորգով ճանապարհը, իսկ դղյակի ներսում գտնվում է փափուկ մահճակալը: Պատուհանները զարդարված են թավշե վարագույրներով:
Հավելենք նաև, որ ոզնիներ Ջորջը, Ալեքսանդրը և Լուին ծնվել են գազանանոցում 2013թ. հուլիսի 22-ին: