Ռուսական ակումբը ցանկանում է թիմ հրավիրել Ռոմայի գլխավոր մարզչին


20:47 , 25 մարտ, 2021

Armsport.am-ը գրում է.

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից կհեռանա թիմից: Այս մասին հաղորդում է forzaroma.info-ն:

Ըստ աղբյուրի ՝ կողմերը չեն կարող համաձայնության գալ պայմանագրի երկարացման հարցում, որի ժամկետը լրանում է հունիսին:

Նշվում է, որ   48-ամյա մասնագետի նկատմամբ հետաքրրքություն է ցուցաբերում ռուսական «Զենիթը»:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ֆոնսեկան կմնա «Ռոմայում» միայն այն դեպքում, եթե նա հաղթի Եվրոպա լիգան: