18:18 , 10 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Եվրոպական երկրների իրավապահ մարմինները ձերբակալել են 75 մարդու, որոնք կասկածվում են մարդկանց առևտրով զբաղվելու մեջ: Այս մասին այսօր հայտնել է իսպանական ոստիկանությունը, հաղորդում է Agence France-Presse-ը:
Հանցավոր կազմակերպությունը զբաղվել է Չինաստանից Եվրոպա միգրանտների տեղափոխմամբ (հիմնականում՝ Մեծ Բրիտանիա և ԱՄՆ): Իրենց ծառայությունների դիմաց կասկածյալները չինացիներից պահանջել են 40 հազար եվրո:
Ցանցը գտնվել է Բարսելոնում: 51 մարդ, այդ թվում՝ կազմակերպիչները ձերբակալվել են Բարսելոնում, ևս 24-ը՝ Ֆրանսիայում: Ինչպես նշում է BBC News-ը, օպերացիայի ընթացքում առգրավվել են մոտ 80 կեղծ անձնագրեր, գումար և զենք: