Մի հատ միջնակարգ կրթությամբ մաթեմատիկոս հատկացրեք էդ բարևազուրկին, որ գոնե մաթեմատիկայի գծով խայտառակ չլինենք


11:48 , 25 մարտ, 2021
Էն բարևազուրկի մշակած Ընտրական օրենսգրքի ռեֆորմի թուղթն եմ աչքի անցկացնում։ 46 էջ խիտ տեքստ՝ խաղի կանոնների էական փոփոխություններով, բազմաթիվ մանր-մունր բզբզոցներով, որոնց մի մասը շարքային մահկանացուներիս համար անհասկանալի է։
Օրինակ՝ 83-րդ հոդվածի 3-րդ մասում «ամբողջ թվով եռյակներ» մաթեմատիկական հասկացությունը փակագծում են 1-3, 3-6, 6-9 օրինակներով։ Բա ճիշտը 1-3, 4-6, 7-9-ը չի՞: Ավելին, եթե առնվազն 1/3-ը պիտի լինի հակառակ սեռից, էլ ի՞նչ իմաստ ունի մի հատ էլ սահմանել, որ «յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 65%-ը»։
Կարճ ասած՝ մի հատ միջնակարգ կրթությամբ մաթեմատիկոս հատկացրեք էդ բարևազուրկին, որ գոնե մաթեմատիկայի գծով խայտառակ չլինենք։
May be an image of text