17:22 , 10 օգոստոս, 2013
Operativ.am-ը գրում է.
Օգոստոսի 10-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այրվում են սառնարաններ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարբի գյուղի 2-րդ փողոցի, Վ. Փ.-ին պատկանող, տան բակում գտնվող շինության 1-ին հարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.25-ին, մարվել 14.55-ին:
Այրվել են եռահարկ կիսակառույց շինության առաջին հարկի ծածկը 100 քմ, օդորակիչ 3 հատ, խնձորի բեռնարկղեր 100 հատ, 1 հատ էլ. ամբարձիչ ամբողջությամբ, օդորակիչի շարժիչ 1 հատ, մեկ հեռուստացույց, փայտյա հենասյուն մասամբ և պենոպլաստ: