Տանկիստ Կարեն Բալայանը, 4 սպա ընկերներով մնացին մարտական դիրքում, պայքարեցին մինչև վերջին շունչը, անմահացան իրենց ազատագրած դիրքում (Photo)


13:13 , 24 մարտ, 2021

Կապիտան Կարեն Բալայանը ծնվել է 1993 թվականի մայիսի 30-ին, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ` ընտրելով շտանկիստի մասնագիտությունը։ 2016 թվականին անցել է ծառայութան Կապան Քաղաքի N զորամասում։ Այնուհետև 2018-ին տեղափոխվել Խնձորեսկի զորամաս` զբաղեցնելով տանկային վաշտի հրամանատարի պաշտոնը։ Ամուսնացած էր, ունի 1 դուստր։ Կարենը ընկերասեր էր,անչափ բարի, զինվորների համար եղել է ընկեր, ավագ եղբայր։ 2020 թվականի սեպտեմբերի 15 ին իր վաշտի անձնակազմով մեկնել է քաղաք Վոլգոգրադ՝մասնակցելու <<Կովկաս 2020>> զորավարժությանը։ Գրանցել գերազանց արդյունքներ, բարձր պահելով մեր երկրի պատիվը։ Պատերազմի լուրը լսելուն պես շտապեց հայրենիք ընկերների կողքին կանգնելու և մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար։ Անմիջապես օդանավակայանից մեկնեց Արցախ` Ջրական (Ջաբրայիլ)։ Հոկտեմբերի 15-ին չկատարելով նահանջի հրամանը ՝4 սպա ընկերներով մնացին մարտական դիրքում, պայքարեցին մինչև վերջին շունչը, անմահացան իրենց ազատագրած դիրքում: