17:16 , 10 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
«Boghossian Gardens» (Պողոսյան պարտեզներ) կազմակերպությունը, որը հանդիսանում է Երևանի Սիրահարների այգու շահագործող, պաշտոնական հայտարարություն է տարածել այն մասին, որ Սիրահարների այգու տարածքում համբուրվելու մեջ որևէ հանցագործություն չկա՝ հաշվի առնելով երեկ «Սփյուռքի ներդրումները Երևանում. Սիրահարների այգու և Կասկադի ազդեցությունը Երևանի և երևանցիների վրա» կատարված հետազոտության վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ հնչած մի կարծիքը, թե այգու այցելուները բողոքում են, որ ոստիկանները թույլ չեն տալիս այնտեղ համբուրվել:
Հնչած կարծիքը գրավել է քննարկմանը ներկա մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների ուշադրությունը և քննարկումը լուսաբանելուց նրանք հատկապես շեշտել են այդ փաստը:
Այդ մասին կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Մի շարք առցանց զանգվածային լրատվության միջոցների միջոցով, ինչպես նաև սոցիալական ցանցերում, տարածվել է մի տեղեկություն, ըստ որի` Երևանի Սիրահարների այգու տարածքում արգելվում է համբուրվել: Այդ տեղեկությունը վերցված է քննարկման ժամանակ հնչած մի կարծիքի հիման վրա, որն իրականությանը չի համապատասխանում։
Պողոսյան պարտեզները՝ որպես Երևանի Սիրահարերի այգու շահագործող կազմակերպություն, քաջալերում է հանրության ու, հատկապես, երիտասարդության ազատության իրավունքը, բառիս ամենալայն իմաստով, եթե այն չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին ու մեր հասարակությունում ընդունված համակեցության կանոններին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ