16:24 , 10 օգոստոս, 2013Panorama.am-ը գրում է.
ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն սեպտեմբերին՝ Բիշկեկում: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով «Russia Today» հեռուստաալիքին:
Տեղեկատվության համաձայն՝ ԻԻՀ և ՌԴ նախագահները կհանդիպեն ս.թ. սեպտեմբերի 13-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում կայանալիք Շանհայի համագործկացության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների գագաթաթողովի շրջանականերում:
Հավելենք, որ օգոստոսի 4-ին տեղի ունեցած Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը Ռուսաստանի կողմից մասնակցում է Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ