Armsport.am-ը գրում է.
Այսօր՝ մարտի 23-ին, «Ատլետիկոյի» ցերեկային մարզման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել թիմի հարձակվող Մուսա Դեմբելեի մասնակցությամբ: 24-ամյա ֆրանսիացին կորցրել է գիտակցությունը վարժություններից մեկի կատարման ժամանակ: Այս մասին հայտնում է AS-ը:
Դեմբելեին որոշ ժամանակ բժշկական օգնություն են ցույց տվել, հիմա նրա առողջությանը ոչինչ չի սպառնում: Գիտակցության կորուստը, ըստ բժիշկների եզրակացության, պայմանավորված է եղել զարկերակային ճնշման կտրուկ անկմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ