Պատասխանե՛ք մի պարզ հարցի՝ կոնկրետ ի՞նչ եք գնել մարդկանց կողմից փոխանցված գումարներով, ի՞նչ եք արել այդ գումարները․ Անի Հովհաննիսյան


21:12 , 23 մարտ, 2021
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան արդեն չեմ հիշում, թե որերորդ անգամ եմ ցանկանում տեղեկանալ,թե կոնկրետ ինչի վրա են ծախսվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական հաշվի միջոցները: Հիմա էլ հղում եք անում 2020-ի բյուջեի ծախսերին: Ի վերջո պատասխանեք մի պարզ հարցի՝ կոնկրետ ի՞նչ եք գնել մարդկանց կողմից փոխանցված գումարներով, ի՞նչ եք արել այդ գումարները: