16:49 , 10 օգոստոս, 2013
Aysor.am-ը գրում է.
Այսօր` ժամը 14.20-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի թիվ 2 հանրային լողափում ջրափրիկարարները նկատել են լողանշանը անցած խեղդվող քաղաքացու:
Ջրափրկարարները անմիջապես մոտեցել և ջրից դուրս են բերել Գյումրի քաղաքի բնակիչ Գ. Հ.-ին (ծնվ.1991թ.) և տեղափոխել լողափի բուժկետ:
Բժիշկները տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և առողջական վիճակը գնահատել բավարար: