«Իրավունք»․ Նիկոլականները դիմել են թաղային հեղինակություննե­րին, որ հնարավոր ու անհնարին ամեն բան անեն իշխանության վերարտադրվելուն նպաստելու համար․ անգամ պաշտոններ են խոստացել


12:09 , 23 մարտ, 2021

«Հունիսի 20-ին միգուցե տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտ­րություններ: Ակնհայտ է, որ գործող իշխանությունները, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն բանի, միայն թե իշ­խանությունը չկորցնի:

Մեր տեղեկություններով՝ նիկոլականները դիմել են թաղի հեղինակություննե­րին: Մեր աղբյուրը նշում է, որ հատկապես մարզերում ՔՊ-ական «լավ տղերքը» ամեն հնարավոր ու անհնարին բան անելու են, որպեսզի նիկոլական իշխանությունը վերակենդանանա:

Ուշագրավ է, որ անգամ պաշտոններ ու լավ աշխատանքներ են խոստա­նում հատկապես Սյունիքի, Տա­վուշի և Կոտայքի մարզերում: «Իրավունքի» աղբյուրի խոս­քով՝ սյունեցիներն ու տավուշցիները Նիկոլի իշխանությա­նը տանել չեն կարողանում, ինչն ակնհայտ կապված է սահմանային լարված իրավի­ճակի հետ, իսկ ահա Կոտայ­քի մարզում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազդե­ցությունն այնքան մեծ է, որ Նիկոլի իշ­խանությունն իրար է խառնվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: