Վահագն Թևոսյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Էմմա Պալյանին


11:10 , 23 մարտ, 2021

Այսօր Ազգային ժողովում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Վահագն Թևոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 15 արձանագրությունը:

«Ըստ այդմ` մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Էմմա Պալյանին»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Այսպիսով Էմմա Պալյանը երդմամբ ստանձնեց մանդատը: