20:29 , 10 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
VLT աստղադիտակը հնարավորություն է տվել աստղագետներին հետևել, թե ինչպես են Մեծ Մագելանի համաստեղության երիտասարդ աստղերը ցրում գազային ամպերը:
Աստղադիտակով արված լուսանկարներում աստղագետները անկանոն ձևի կարմիր և կապույտ գազային ամպեր են հայտնաբերել: Ամպերի անկանոն ձևը աստղագետները բացատրում են աստղային քամու ազդեցությամբ: Լիցքավորված տարրերի այս հոսանքի շնորհիվ երիտասարդ աստղերի խումբը քշում է իրեն շրջապատող գազը:
Գիտնականները պարզել են նաև, որ կարմիր գազը հիմնականում ջրածնից, իսկ կապույտը՝ թթվածնից է բաղկացած:
Անզեն աչքով անամպ գիշերներին դրանք տեսանելի են հարավային երկնքում՝ Ոսկե ձկան համաստեղությունում, դրանք կարելի է որպես սովորական ամպեր ընկալել:
