16:28 , 10 օգոստոս, 2013
Հայեր, ինչո՞ւ եք անտարբեր եզդիների ցեղասպանության նկատմամբ: Մենք տարբեր ազգեր ենք, բայց ընդանուր կողմեր ունենք. առաջին` մենք ևս տեսել ենք ցեղասպանություն և պետք է զգանք, թե դա ինչ ցավ է, երկրորդ` եզդիները Արցախում պայքարեցին ազերիների դեմ, ինչո՞ւ չէ նաև ֆիդայական շարժման ժամանակ հարյուրավոր եզդիներ օգնել են մեզ պահել երկիրը: Հիշենք Ուսուբ Բեկին, Ջահանգիր աղային, ով Զորավար Անդրանիկի մարտական ընկերն ու դաշանկիցն էր....
Եվ վերջապես Արցախյան ազատամարտի տարիներին եզդի Սուրիկին` Արաբին: Եկեք գոնե մեր կոչով ստիպենք, որպեսզի վերջ տրվի Իրաքում եզդիների ցեղասպանությանը: Հիշեք` հայերին էլ սկսեցին սպանել, մեր ճակատագիրը նույնն է, պարզապես ժամանակներն են տարբեր: Եզդիները անհիշելի ժամանակներից ապրել են Հյուսիսային Իրաքում... Եթե չկասեցնենք այս ամենը, կլինի 21-րդ դարասկզբի ցեղասպանությունը, դարի ոճիրը: Մենք պարտավոր ենք ասել. «Ես դատապարտում եմ եզդիների ցեղասպանությունը»:
Ես հայ եմ, բայց հասկանում և կիսում եմ եզդիների վիշտը, հասկանում եմ` ինչ ցավ է դա: Եկեք վերջ դնենք մարդկային կրտորածներին, նրանք սպանվում են մի պատճառով` նրանք եզդիներ են, ինչպես հայերը Օսմանյան կայսրությունում` հայ լինելու համար... ԵՍ ԴԱՏԱՊԱՐՏՈԻՄ ԵՄ ԵԶԴԻՆԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԸ և ԱՅՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: