Ալբանիա-Հայաստան խաղի տոմսերը դեռ վաճառքում չեն


16:27 , 10 օգոստոս, 2013

Ալբանիա-Հայաստան խաղի տոմսերը դեռ վաճառքում չենArmsport.am-ը գրում է.

Տիրանում միայն օգոստոսի 12-ին վաճառքում կլինեն Ալբանիա-Հայաստան հանդիպման տոմսերը: Այս մասին armsport.am-ը տեղեկացավ albaniasoccer.com-ի իր գործընկերներից: Տեղի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, թե ինչպես կարելի է գնել օգոստոսի 14-ին կայանալիք խաղի տոմսերը:

Տոմսերն արժեն 1.4-ից 7 եվրո: Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է Տիրանայի «Քեմալ Սաֆա» մարզադաշտում և սկսվելու է Երևանի ժամանակով 22:45-ին:

Մարզադաշտ ունի շուրջ 19 հազար նստատեղ: