Կանայք տղամարդկանցից 4-5 անգամ ավելի շուտ են հարբում


16:20 , 10 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Ալկոհոլային կախվածություն ունեցող կանայք 4-5 անգամ ավելի վաղ են հասնում այն վիճակին, երբ անհրաժեշտ է անհապաղ բժշկական միջամտություն, պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է Alcoholism: Clinical & Experimental Research ամսագրում: 

«Մասնավորապես հայտնի է, որ կանանց մոտ ալկոհոլիզմը ավելի արագ տեմպերով է զարգանում»,- ասում է Ֆլորիդայի համալսարանի հոգեբույժ Բեն Լյուիսը: 

Հետազոտությանը մասնակցել է 274 տղամարդ և 257 կին, որոնք բուժում են անցել ալկոհոլային կախվածությունից: Նրանք պատասխանել են վնասակար կախվածության հետևանքներին ու մտավոր ունակություններին վերաբերող հարցերի: 

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ այստեղ իր դերը կարող է խաղալ կանանց պատրաստակամությունը՝ դիմել օգնության ու խոստովանել, որ ունեն ալկոհոլի հետ կապված խնդիրներ: