Զոհված զինծառայողների աճյունների՝ Հադրութի շրջանում նախատեսված որոնողական աշխատանքը հետաձգվել է


10:31 , 22 մարտ, 2021

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների Հադրութի շրջանում նախատեսված որոնողական աշխատանքը հետաձգվել է եղանակի՝ անբավարար տեսանելիության պատճառով:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1518 աճյուն: